-
17.10.2020|
21:20
Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» հարցը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
-
17.10.2020|
21:19
Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից:
-
17.10.2020|
21:18
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ: Նա թվիթերյան գրառման մեջ նշել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն:
-
17.10.2020|
21:15
News.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
-
17.10.2020|
21:14
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
-
17.10.2020|
21:13
Իսրայելում ցույց է անցկացվում է Ադրբեջանին զենք վաճառելու դեմ. միջոցառումը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթ և Կնեսետի շենքի մոտ ցույց: Ըստ կազմակերպիչների՝ մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ:
-
17.10.2020|
21:11
Աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ՝ The Hill-ին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
-
17.10.2020|
21:10
«Սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են», - ՌԴ Առաջին ալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
-
17.10.2020|
21:09
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ չնայած տարաձայնություններին, Բեռլինը չի պատրաստվում դադարեցնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
-
17.10.2020|
21:08
Ադրբեջանում գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։